Արտադրանք
Ապակու փայլատող մածուկ
ԱՊԱԿՈՒ ՓԱՅԼԱՏՈՂ ՄԱԾՈՒԿ
Այն թույլ է տալիս Ձեզ ստանալ ցանկացած պատկեր, գրեթե ցանկացած ապակե մակերևույթի կամ գրանիտի վրա:
Տվյալ մածուկի առանձնահատկությունը գործնականում հեշտ օգտագործման մեջ է, այն միանգամայն անվտանգ է:
pH - 3,5. չի գրգռում մաշկը:
Փայլատող մածուկը, փոխազդում է ապակու, ճենապակու, գրանիտի, կերամիկական սալիկների SiO2 –ի հետ մինրև 25 միկրոմետր խորությամբ:
Մածուկը մշակվող մակերևույթին քսելուց 10-15 րոպե հետո (200C միջավայրում), հավաքվում է հետագա օգտագործման համար, իսկ մնացորդը՝ լվացվում հոսող ջրով:
Արդյունքում ստացվում է ոչ թափանցիկ, հարթ, փայլատած մակերես, որի վրա չեն մնում մատնահետքեր: Նման եղանակով ստացված պատկերը հնարավոր չէ ջնջել կամ լվանալ, ինչը բնորոշ փայլատված ապակուն: Նույն մածուկը կարելի է օգտագոչծել 7 – 8 անգամ:
Ծախսը՝ 1կգ փայլատող մածուկ – 24 մ2 (բազմակի օգտագործումով):